ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պահմտոցու և թաքստարանի արանքում

Պահմտոցու և թաքստարանի արանքում
26.10.2014 | 13:00

Մենք թաքնվում ենք: Թաքնվում ենք նրանց հետևում, որոնց գովում ենք, որովհետև ուզում ենք ասել, որ այսօր նրանք են լավերը, ընտրյալները, համարձակները, առաջնորդները, որպեսզի վաղը, երբ տապալումներ լինեն՝ առաջին քարերն ու համազարկը լինեն նրանց ուղղությամբ, որպեսզի մենք մեր դրվատանքը մատուցենք՝ իբրև պարկեշտ մարդասեր ու քրիստոնյա՝ չերկնչելով սխալվելու իրավունքի ու այն ընդունելու պարտավորությունից:
Մենք թաքնվում ենք նրանց հետևում, որոնց պարսավում ենք՝ չքողարկվող ատելությամբ ու անձնավորվածությամբ: Մենք ցուցանում ենք իրենց՝ իբրև մոլորյալներ, վաշխառուներ, հանցագործներ, ապիկարներ, միաժամանակ ներկայանալով՝ որպես արդարամիտներ, ազատախոսներ՝ պատասխանատվության մեր չափաբաժինը փշրելով ավելորդ ծխախոտամնացուկի պես, գաղտուկ, գիշերում, օտար ինչ-որ վայրերում:
Մենք թաքնվում ենք, բայց, իրականում, ատելիս և սիրելիս մատնում ենք մեր իրական տեղը: Որովհետև թաքնվելը դեռ չի նշանակում լինել թաքստոցում: Եվ մանկամտություն է սեփական աչքերը փակել ու համոզված լինել, որ մեզ չեն տեսնում: Մեր իսկ աչքերը փակելով, մենք բացում ենք ուրիշի աչքերը: Բայց այլերն էլ թաքնվում են, որովհետև մենք այլևս անդառնալիորեն նման ենք իրար՝ թաքնվելու մոլագարությամբ ու չսիրելու համախտանիշով:
Մենք թաքնվում ենք այնտեղ, որտեղ պարտականություններ չկան, իսկ այդ դեպքում ձախողումն ինքն է կուրորեն գալիս՝ գտնում մեզ, որովհետև ոչ ոք չգիտե՝ անարդարությու՞նն է ավելի արդարամիտ, թե՞ արդարությունն իսկ՝ երկուսի խտրություններն ու «աչքակապությունները» նկատի ունենալով: Մենք թաքնատեսություն չունեցանք, մենք նայեցինք առերևույթ կամ չնայեցինք ընդհանրապես:
Այլևս չպետք է թաքցնել, որ մենք թաքնվում ենք:

Արա ԱԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 1736

Մեկնաբանություններ